Գլխավոր » Հոդվածներ » Հոդավծներ Դպրոցի Մասին

"Հայաստանի Զրուցակից"
ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

   Վերջերս Երևանի Բ. Կանաչյանի անվան դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մի հետաքրքրիր միջոցառում. բեմ բարձրացավ մանուկների մի մեծ խումբ, և դհոլահարների համույթի հուժկու հարվածերով ազդարարվեց համերգի սկիզբը: Այն նվիրված էր մեծ երգահան, մանկավարժ և խմբավար Բարսեղ կանաչյանի 125 ամյակին:
 Դպրոցը երկար ճանապարհ է անցել. լինելով միայն երաժշտական` ժամանակի ընթացքում ընդարձակվել և տնօրեն Արմինե Մուրադյանի օրոք դարձել է արվեստի դպրոց: Շարունակելով ավանդույթները այստեղ ստեղխվել են նաև նոր բաժիններ` պարարվեստի, թատերական, նկարչական, վոկալ-գործիքային: "Կենտրոնի" թաղապետ Գագիկ Բեգլարյանի անմիջական օգնությամբ դպրոցը ձեռք բերեց այդ տարիներին դժվարությամբ ճարվող նվագարաններ: Բացվեցին փառի, ուդի, քամանչայի, սազի, սանթուրի, դհոլի և դափի դասարաններ: Շուով կազմավորվեց ժող.նվագարանների համույթը, որի ղեկավարությունն ստանձնեց խմբավար և դասատու Հովիկ Սահակյանը: Հետագայում անսամբլն արժանացավ "Արաբկիր-2007" հանրապետական մրցույթի ոսկե մեդալի, իսկ այս տարվա ապրիլին հաջողությամբ ելույթ ունեցավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի հանդիսատեսի առջև:
  Վերջին 7 տարիներն դպրոցի արձանագրած վերելքը տեսանելի է բոլոր առումներով. նրա խմբերն ու մենակատարները մասնակցել են Հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների` գրավելով բարձր տեղեր: Սակայն, որպեսզի ավելի ցայտուն պատկերացում կազմենք կրթօջախի մակարդակի մասին, նշենք այս տարվա նվաճումները. Գյումրիում վերջերս կայացած "Վերածնունդ" միջազգային մրցույթում, որին մասնկացում էին 14 երկրների երաժիշտներ, հանձնախումբը բարձր գնահատեց դպրոցի սաների կատարումները` նրանց շնորհելով 2 ոսկե և 2 արծաթե մեդալ: 
  Բարդ ծրագրով ներկայացավ 4րդ դասարանի աշակերտուհի Էլեն Թագմիզյանը (դասատու` Նատալյա Սոսինյան): Նա բոլորին զարմացրեց տարիքին անհամապատասխան գրագետ կատարմամբ: "Դաշնամուր" անվանակարգում տարիքային բոլոր խմբերի մեջ Հայաստանից միայն նա արժանացավ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման:
   "Դասական Վոկալ" անվանակարգում ոսկե մեդալի արժանացավ 3րդ դասարանի աշակերտ Հովհաննես Խաչերյանը (դասատու` Նարինե Թովմասյան): Նա արդեն որոշակի նվաճումներ ունի` "Եվրատեսիլ 2009" և "Նովայա Վոլնա 2010" մրցույթների հեռուստատեսային փուլերի հաղթող է: Այս անվանկարգում արծաթե մեդալը հանձնվեց նույն դասատուի սան Գոռ Հայրապետյանին. տղան արժանացավ նաև հանձնաժողովի նախագահի հատուկ պարգևին: Հրաշալի ելույթ ունեցավ "Ժողովրդական Վոկալ" անվանակարգում արծաթե մեդալի աժանացած 2րդ դասարանի սան Վարդան Գալստյանը (դասատո` Սոնա Մակարյան):
   Մրցույթային հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն սեփական հույզերն արտահայտել, սակայն երիտասարդ երգիչների անմիջական կատարումն այնքան էր նրանց դուր եկել` Իրանի ներկայացուցիչը երգիչների բոլոր ելույթները նկարահանեց, իսկ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը տեղից բացականչեց "ԲՐԱՎՈ":
   Այս ամենը մանկավարժական վարպետության արդյունքն է, և դա վերահաստատվեց Կոմիտասի արժանավորագույն աշակերտ Բարսեղ Կանաչյանին նվիրված համերգի ժամանակ: Ըստ որում հատկանշական է , որ այդ օրն իրենց դափնեկիր-սաների հետ բեմում էին նաև դասատուները, նրանք, ովքեր քայլ առ քայլ առաջնորդում են ապագա երաժիշտներին ու երգիչներին, սիրով նրանց փոխանցում իրենց բեմական փորձը` ճանապարհ բացելով դեպի արվեստի վեհ աշխարհը:   

Ինգա ԱԲՈՎՅԱՆ
"Հայաստանի Զրուցակից " - ՀՀ, ք. Երևան 0002, "Տիգրան Մեծ" հրատ., N 22, էջ` 13, 2010թ.
 
Կատեգորիա: Հոդավծներ Դպրոցի Մասին | Ավելացրեց: Admin (2011-05-25)
Դիտումներ: 841 | տեգ: հոդվածներ | Ռեյտինգ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0